Առողջապահության լրատու 3.2010
Ասուլիս կառավարությունում
ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի ասուլիսը: Մինչև լրագրողների հարցերին անդրադառնալը նախարարը ներկայացրել է 2009թ. կատարած աշխատանքները և 2010թ. նախատեսվող ծրագրերը:
Ստորև ներկայացվում է մամուլի հաղորդագրությունը:2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը: Արդյունքում, շուրջ 3000-ով ավելացել է ծնունդների թիվը: Իսկ հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշն աճել է 20 տոկոսով: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՆՕՎԱ ծրագրի ուսումնասիրության տվյալների համաձայն` Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից հետո ստվերային դրամաշրջանառությունը ոլորտում նվազել է` 90-ից հասնելով 21 տոկոսի: Բնակչության շրջանում բավարարվածության և վստահության աճ է արձանագրել ուսումնասիրող կազմակերպությունը:
Աշխարհին պատուհասած գրիպի A H1N1 վիրուսային վարակի դեմ իրականացված միջոցառումների արդյունքում սահմանային սանիտարակարանտինային կետերում արդյունավետ հսկողության, նախադպրոցական և դպրոցական կազմակերպություններում կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման, բնակչության շրջանում լայնածավալ քարոզչության և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման, դեղապահովման, նախնական պատրաստվածության և ամենօրյա մոնիտորինգի, կանխարգելիչ ու բուժական միջամտության շնորհիվ հնարավոր եղավ բնակչությանը զերծ պահել համաճարակից: Հանրապետությունում մինչ օրս լաբորատոր հաստատվել է H1N1-ի 119 դեպք` 3 մահվան ելքով:
Պետական բյուջեից բուժհաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման նպատակով եռամսյակային ֆինանսական մոնիտորինգ է իրականացվում: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով դեղերի ու կոմունալ ծառայությունների գնաճի պայմաններումª բուժհաստատություններում բուժօգնության կազմակերպման և տնտեսվարման արդյունավետ մոդելների ներդրման շնորհիվ հնարավոր եղավ կանխել նոր կրեդիտորական պարտքերի կուտակումը և 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա շուրջ 1,7 մլրդ պարտքը նվազեցնել` հասցնելով 500 միլիոնի:
Հայտնի է, որ Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով հանրապետությունում ընթանում է մարզային առողջապահության զարգացման ծրագիրը: Անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել Հրազդանի բժշկական կենտրոնը: Առաջիկայում կվերաբացվի վերանորոգված և վերազինված, եվրոպական չափանիշներին համապատասխանող Իջևանի ԲԿ-ն: Բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում Արարատի, Արմավիրի բժշկական կենտրոններում:
Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ վերանորոգվում և վերակառուցվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Իսկ Ալավերդու ԲԿ-ն վերանորոգվում է Սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ:
Իրականացվել են գյուղական առողջապահության զարգացման ծրագրեր, որոնց շրջանակներում 2009 թվականին կատարվել են 16 գյուղական ամբուլատորիայի և առողջության կենտրոնների կառուցման և վերակառուցման աշխատանքներ, դրանց վերազինման և կադրերի վերապատրաստման ծրագրեր:
2010 թվականին ՀՀ առողջապահության բնագավառում շարունակվելու է մարզերի համաչափ զարգացման, արդիականացման ծրագիրը: Ակնկալվում է, որ շահագործման կհանձնվեն Գորիսի, Արարատի, Արմավիրի բժշկական կենտրոնները, կիրականացվեն Գավառի, Ապարանի ԲԿ-ների վերակառուցման և վերազինման աշխատանքները, ինչպես նաև կսկսվեն Գյումրու բժշկական կենտրոնի կառուցումն ու վերազինումը, ինչով կկանխվեն հիվանդների անհարկի ուղեգրումները մայրաքաղաք:
Կյանքի կկոչվի Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում կվերազինվի շտապ բժշկական օգնության ծառայությունը, կվերապատրաստվի անձնակազմը, կփոխվեն աշխատանքային մեթոդներն ու կբարելավվի բուժծառայությունների որակն ու հասանելիությունը:
Դեղերի տնտեսական մատչելիության ապահովման ծրագրի համաձայն` այս տարի աշխատանքներ են տարվում դեղերի գների կարգավորման ուղղությամբ, որի շնորհիվ փորձ է արվում կանխել դեղերի գների անհարկի ավելացումները:ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է Երևանի Ա.Ի.Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում իզոտոպների արտադրության ցիկլոտրոնային արագացուցիչի համալիրի տեղադրման և միջազգային չափանիշներին համապատասխանող ժանակակից ենթակառուցվածքներ, հմուտ բուժանձնակազմ, ախտորոշման և բուժման արդիական մեթոդներ կիրառող միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման ծրագիրը: Ներկայումս "McKinsey&Company" կազմակերպության փորձագետների կողմից ուսումնասիրվում են Հայաստանում միջուկային բժշկության զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
Տնտեսական աճի ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերի շարքում նախևառաջ կսահմանվեն բուժօգնության ու սպասարկման ծառայությունների փոխհատուցման իրատեսական գները և կկանոնակարգվեն վճարովի ծառայությունները: Գնագոյացման մեխանիզմների մշակման և իրատեսական գների սահմանման արդյունքում սպասվում է բուժհաստատությունների ֆինանսական առողջացում, ստվերային եկամուտների կրճատում, հարկային մուտքերի ավելացում, աշխատավարձերի բարձրացում:
Այնուհետև, կներդրվի բուժօգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման համավճարային սկզբունքը: Համավճարային մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա ապահովելու հավելյալ ֆինանսական միջոցների հոսքը համակարգ:
Ի վերջո, խրախուսվում է կամավոր ապահովագրության համակարգի զարգացումը: Համավճարի ներդրման, վճարովի ծառայությունների կանոնակարգման, բուժծառայությունների իրատեսական գների անցման պայմաններում բնակչության շրջանում լայնածավալ քարոզչական աշխատանքի շնորհիվ հասարակության շրջանում կձևավորվի կամավոր բժշկական ապահովագրություն ունենալու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կապահովի լրացուցիչ ֆինանսական հոսքեր բուժհաստատությունների և ապահովագրական ընկերությունների համար:
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն